Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովհաննես Գալստյանը հաղթել է, ու պիտի ողջունել փաստը

Հովհաննես Գալստյանը հաղթել է, ու պիտի ողջունել փաստը
17.01.2025 | 14:20

«Մոսկվա» կինոթատրոնում Հովհաննես Գալստյանի «Բեմ» ֆիլմի առաջնադիտումն էր։

Ֆիլմն անպայման նայեք։

Այն խոշոր հաշվով մեր իրականության հայելային արտացոլումն է այն նախապատմությամբ, թե ինչպես կինոկառավարման լծակների մոտ հայտնված բախտախնդիր մեկը հայ կինոյի դեմ պայքար էր ծավալել՝ քարշ տալով դատարաններ, տարիներ շարունակ գործելով կատարյալ ավերածություններ։

Պետությունից, ցավոք, տարիներ պահանջվեց այդ սարանչայից ազատվելու համար, բայց թե բոլոր դեպքերում պիտի անխուսափելիորեն հաշիվ պահանջել գործած ավերածությունների համար, կանգնեցնել դատարանի առաջ, որ դաս լինի նման ոտնձգությունների հանդգնություն ունեցողներին։

Բոլոր դեպքերում Հովհաննես Գալստյանը հաղթել է, ու պիտի ողջունել փաստը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 34579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ